Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Արտահերթ՝ արձակուրդի ժամանակ

Արտահերթ՝  արձակուրդի ժամանակ
24.06.2016 | 00:24

Հունիսի 27-ի ԱԺ-ի արտահերթ նիստով երևի թե պետք է հետաքրքրված լինեն գործարար պատգամավորները: Կառավարության երեկվա նիստում հաստատելով արտահերթի օրը, աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ Արթուր Սահակյանը հայտնեց, որ 24 հարցերից 7-ը երկրորդ, երրորդ ընթերցումներ պետք է անցնեն, իսկ մնացածը վերաբերում է գործարար միջավայրի բարելավմանը: Արդյոք կքննարկվի՞ բանավեճի առարկա դարձած Հարկային նոր օրենսգիրքը, չասվեց:

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4462

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ